Մեր մասին
Մեր մասին

Softline-ը թվային փոխակերպման և տեղեկատվական անվտանգության ոլորտում լուծումների և ծառայությունների առաջատար մատակարար է: Softline-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Ընկերությունը հնարավորություն է տալիս, պարզեցնում և արագացնում է իր հաճախորդների բիզնեսի թվային փոխակերպումը` միացնելով ավելի քան 150,000 կազմակերպությունների բոլոր ոլորտներից ավելի քան 6,000 լավագույն ՏՏ վաճառողների հետ, ինչպես նաև տրամադրելով իր սեփական ծառայություններն ու լուծումները:

Softline-ը ներկայումս ոլորտի ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է: 2020 ֆինանսական տարում նրա շրջանառությունը հասել է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլարի։ 2021 թվականի հոկտեմբերին ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում անցկացրել է իր արժեթղթերի նախնական հրապարակային առաջարկը։ Softline-ն իրականացնում է աճի եռաչափ ռազմավարություն՝ ուղղված աշխարհագրության, լուծումների պորտֆելի և վաճառքի ուղիների ընդլայնմանը: Այս ռազմավարությունն ապահովվում է Softline-ի շարունակական M&A մոտեցմամբ, որը թույլ է տալիս ընկերությանն օգտվել արդյունաբերության շարունակական համախմբումից: 2020 ֆինանսական տարվա վերջից Softline-ը ձեռք է բերել մի քանի ընկերություններ, որոնց տարեկան ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար: Եվս հինգ ձեռքբերում է հայտարարվել 2022 թվականի սկզբից։

Softline-ի 8200 աշխատակիցներն աշխատում են Ասիայի, Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի և Աֆրիկայի ավելի քան 60 երկրներում, որոնք աճի զգալի ներուժ ունեն:

Հայաստանում Softline իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2008 թվականից, ո, իսկ 2021 թվականից գործարկեց առցանց առաջին խանութը, որտեղ հասանելի են ոչ միայն սարքավորումներ այլև ծրագրային ապահովման լայն տեսականի։ Softlinestore-ում հասանելի են`

•Օպերացիոն համակարգեր

•Ցանցային սարքավորումներ

•Ծրգրային ապահովումներ

•Սերվերներ

•Համակարգիչներ

•Նոութբուքեր

•Սմարթֆոններ

•Անվտանգության համակարգեր և այլն

Օգուտները
Վճարման հարմար եղանակ Ընտրեք Ձեզ հարմար վճարման տարբերակը
Լիցենզավորված ծրագրակազմ Մեզ մոտ դուք կարող եք ձեռք բերել միայն լիցենզավորված ծրագրակազմ
Որակի երաշխիք Ապրանքերի հետ տրամադրում ենք երաշխիք և ապահովում ենք երաշխիքային սպասարկում
Առաքման համակարգ Իրականցնում ենք առաքում ՀՀ ողջ սահմանով։ Երևանի տարածքում առաքումը իրականցվում է 1-3 աշխատանքային օրվա ընթացքում։ 100 000 դրամից ավել գնման դեպքում առաքումը Երևանի տարածքում անվճար է
Մեր առաքելությունը Մենք օգնում ենք մեր հաճախորդներին զարգացնել իրենց բիզնեսը՝ իրականացնելով թվային վերափոխում՝ հիմնված առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գործիքների վրա: Մեր ընկերությունը վստահելի գործընկեր է և լուծումների և ծառայությունների հուսալի մատակարար ամբողջ աշխարհում իր հաճախորդների համար:
Մեր թիմը
Սարգիս Հարությունյան Առցանց խանութի տնօրեն
Սոնա Մելիքյան Առցանց խանութի ղեկավար
Տաթև Պողոսյան Մարքեթինգի ղեկավար
Միքայել Պողոսյան ՏՏ լուծումների վաճառքի մենեջեր
Էմին Դալաքյան Ծառայությունների բաժնի ղեկավար
Քրիստինա Միքայելյան EPG վաճառքների մենեջեր
Արթուր Ներսիսյան Ինժեներ
Լուսինե Ասրյան Վաճառքի մենեջեր
Հետադարձ կապ